ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

էլ ավելի սիրեք ինձ

էլ ավելի սիրեք ինձ
08.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 9
- Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում
այնպես անել, որ մենք է’լ ավելի սիրենք Քեզ:
- Այո’: Ես Սիրո ամուր կապով ձեզ է’լ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ:
Սեր,որ մեղքերի մեջ ընկած մեկը ունենում է` իրեն փրկողի հանդեպ:
Սեր, որ ազատագրվածն ունենում է ազատագրողի հանդեպ:
Եվ վերջապես մի սեր, որ փոքր երեխան ունենում է իր հոր նկատմամբ:
Տեսեք, թե սիրո ինչքան կապեր կան, որ ձեզ կարող են մոտեցնել Ինձ:
Ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրադարձություն` ուրախություն կամ տրտմություն, նեղություն կամ հաջողություն, վտանգ կամ ազատություն, սրանից ամեն մեկը ձեզ պատահելով, իր առանձնակի պահանջն է ներկայացնում Ինձ:
Սրանից ամեն մեկը պատճառ է դառնում պատասխանելու այս աղոթքին.
«Այնպես արա, որ օր օրի Ես Քեզ ավելի ու ավելի սիրեմ»:
Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ